Գովազդային ստենդներ

Printing.am-ն առաջարկում է գովազդային ստենդների՝ X բանների, Roll Up-ի, Press Wall-ի, պրոմո ստենդի (գովազդային սեղանի), դրոշակների վարձույթ և վաճառք, ինչպես նաև անհատական պատվերով յուրահատուկ ստենդների պատրաստում:
 
 
X բաններ, չափսը՝ 80x180, 60x160

X բաններները պատրաստված են բարձրորակ պլաստիկից և ալյումինից։ Բանների հետ միասին տրվում է նաև նրա համար հատուկ պայուսակ, որը ապահովում է բանների հարմարավետ տեղափոխումը։ 
Կոնստրուկցիան նախատեսված է փակ տարածքներում օգտագործելու համար։ Նման կոնստրուկցիայի գլխավոր առավելությունն իր ցածր գինն է։ Իդեալական տարբերակ է ցուցահանդեսների, արշավների, հավաքույթների, ինչպես նաև շնորհանդեսների ժամանակ օգտագործելու համար։
 
 
Roll Up, չափսը՝ 80x200, 85x200, 90x200, 100x200

Roll up բանները այնպիսի կոնստրուկցիա է, որը ձգվելով ամրանում է ստենդի ալյումինե հիմքին։ Բանների վրա կարելի է իրականացնել գործունեության ոլորտին համապատասխան ցանկացած տպագրություն։ Շնորհիվ պարզ, բայց միևնույն ժամանակ կայուն կոնստրուկցիայի, roll up բաններները չափազանց հարմարավետ են օգտագործման և տեղափոխման համար։
Իդեալական տարբերակ են գովազդային արշավների, ցուցահանդեսների, զանազան ապրանքներ և ծառայություններ ներկայացնելու, շնորհանդեսների ժամանակ օգտագործելու համար։ Կոնստրուկցիան նախատեսված է ինչպես փակ տարածքներում օգտագործելու համար, այնպես էլ՝ դրսում։
Roll up-ների գլխավոր առավելություններն են՝ թեթև քաշը, տարածության խնայումը և օգտագործման հարմարավետությունը։ Բանների հետ միասին տրվում է նաև նրա համար հատուկ պայուսակ, որը ապահովում է բանների հարմարավետ տեղափոխումը։ 
 
Press Wall, չափսը՝ 200x300, 300x300

Press Wall-ը համարվում է գովազդի ամենատպավորիչ միջոցների մեկը,  լայնորեն կիրառվում է տարբեր միջոցումների ժամանակ՝ մամուլի ասուլիս, շնորհանդես, համերգ, ծննդյան արարողություն և այլն:
 
Promo stand, չափսը՝ 85x185

Պրոմո ստենդի չափսը հնարավորությունէ ընձեռնում այն տեղադրել հանրախանութներում, զբոսայգիներում, դրսում և այդպես ներկայանալ սպառողներին: Սեղանները որպես կանոն պատրաստվում են բարձրորակ ՊՎՔ-ից, որը հնարավոր է դարձնում հեշտությամբ տեղափոխել այն մի վայրից մյուսը: