UV տպագրություն

UV պրինտերի ունիկալ տեխնոլոգիաները թույլ են տալիս իրականացնել տպագրություն ցանկացած հարթ մակերևույթի վրա:

Printing.am-ի UV սարքավորումով իրակացրած ֆոտոտպագրությունն այնքան պարզ է և բնական գույներով հագեցած, որ կտավի վրա իրականացված տպագրությունից տպավորություն է ստեղծվում, թե այն յուղաներկով է նկարված:

Տպագրության այս տեսակով կարելի է տպագրել ապակու կամ օրգանական ապակու վրա, ինչը հատկապես անհրաժեշտ է լինում օֆիսային տարածքներում կամ խանութ-սրահներում, պվք-ի, փայտի, կտավի, սալիկի, շղթաների, կրակայրիչների, հեռախոսի պատյանների և այլ մակերևույթների վրա: